ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ռուսաստանում ցուցադրվելու են օսկարակիր կարճամետրաժ ֆիլմերը

Ռուսաստանում ցուցադրվելու են օսկարակիր կարճամետրաժ ֆիլմերը
28.12.2013 | 14:45

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ գալիք տարվա հունվարի 16-ից Ռուսաստանի 150 կինոթատրոններում կանցկացվի երկշաբաթյա փառատոն, որի ժամանակ էլ ցուցադրվելու են կարճամետրաժ ֆիլմերի երկու ծրագրեր, որոնք «Օսկար» մրցանակ են շահել ամերիկյան կինոակադեմիայի անվանակարգում:

«Օսկար-2013» ֆիլմերի ծրագրով «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» և «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում ընդգրկված են հինգ օսկարակիր ֆիլմեր: «Օսկար»-ի մրցանակակիր է դարձել «Թղթե վեպ» սև-սպիտակ ֆիլմը, որը տասը րոպեանոց պատմություն է պատանի գրասենյակային ծառայողի և գեղեցիկ անծանոթուհու մասին, որոնք հանկարծ որոշում են միմյանց օգնել ուժերի ներածին չափով:

«Այժմ կամ երբեք» տասնինը րոպեանոց ֆիլմի «Օսկար»-ի մրցանակակիրն է ռեժիսոր և սցենարիստ Շոն Կրիստենսենը: Նա այնտեղ խաղացել է գլխավոր՝ անհաջողակի դերը: Վերջին պահին նրան փրկում է զայրացած քրոջ հեռախոսազանգը, որը նրա մոտ էր թողել իր դստերը և զարմուհի Սոֆիին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ