Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դոլարը ոչ թե «լողում» է, այլ ակտիվ «զսպվում»

Դոլարը ոչ թե «լողում» է, այլ ակտիվ «զսպվում»
04.01.2014 | 14:05

Յուրաքանչյուր երևույթ հայկական իրականությունում ինքնատիպ դրսևորում է ստանում: Ասվածի մեջ լիովին տեղավորվում է դոլար-դրամ փոխարժեքը, որը մեզանում երբեմն անհասկանալի և ոչ մի կանոնի չենթարկվող վայրիվերումների է ենթարկվում: Բացի տնտեսական բազմաթիվ հիմնավորումներից, կա ևս մեկ կարևոր գործոն. մենք ամեն ինչի ՙհայավարի՚ ենք մոտենում:

Ամանորյա տոներին, ինչպես բոլոր հանգստյան օրերին, դոլարի արժեքը զգալիորեն բարձրանում է: Այս տարին ևս բացառություն չէր: Պատճառներն ավելի հստակ կբացատրեն տնտեսագետները, սակայն կա մի պարզ ճշմարտություն: Երբ տոնական օրերին փակ են լինում առևտրային և կենտրոնական բանկերը, ու փոխարժեքի ՙպուլսը՚ գտնվում է, այսպես կոչված, ՙչենջերի՚ ձեռքում, դոլարը թանկանում է: Որոշ տնտեսագետների պնդմամբ, Հայաստանում դոլարի իրական գինը երևում է հենց այդ պահին, երբ պետությունը վերահսկողությունից դուրս է թողնում իր վկայակոչած ՙլողացող՚ կուրսը: Այնինչ, իրականում մեզանում դոլարը ոչ թե ՙլողում՚ է, այլ ակտիվ ՙզսպվում՚:

Կա նաև հարցի մեկ այլ կողմը. վերահսկողությունից ՙզրկված՚ ՙչենջերը՚, թանկացնելով դոլարը, բավականին մեծ գումարներ են յուրացնում: Իսկ երբ փոխարժեքն էլ արագ տատանումներ է արձանագրում, նրանց շահույթն ավելի է մեծանում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1433

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ