Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մյուսներն էլ կարող են իրենց առաջարկները ներկայացնել Դամասկոսին

Մյուսներն էլ կարող են իրենց առաջարկները ներկայացնել Դամասկոսին
04.02.2014 | 12:27

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կողմերին կոչ է արել շարունակել բանակցությունները Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով: Նա կողմ է բանակցությունների երկրորդ փուլի անցկացմանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մյունխենի միջազգային կոնֆերանսում հորդորել է Սիրիայի իշխանությանը և ընդդիմությանը շարունակել լուրջ և անկեղծ բանակցությունները երկրում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար: Պան Գի Մունը Մյունխենում Սիրիայի իրավիճակը քննարկել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Ես խնդրեցի նրանց, որ իրենց ազդեցությունն օգտագործեն բանակցությունները շարունակելու համար, ինչպես և ծրագրվում էր՝ փետրվարի 10-ին Ժնևում, -հայտարարել է Պան Գի Մունը,-մենք սկիզբն ենք դրել, մենք խոսում ենք միմյանց հետ և դա կոնֆլիկտի քաղաքական կարգավորման միակ հույսն է»: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գտնում է, որ ճիշտ չէ բանակցել միայն սիրիացի ընդդիմության ներկայացուցիչների հետ: «Մենք պետք է ճնշում գործադրենք և Ռուսաստանը դա անում է ամեն օր: Մենք մշտական շփման մեջ ենք Սիրիայի կառավարության հետ, բայց մյուսներն էլ կարող ենք իրենց առաջարկները ներկայացնել Դամասկոսին, միայն ընդդիմադիրների հետ բանակցելու փոխարեն»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ ըստ Reuters-ի:

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ