Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պարոն Աբրահամյանն ի՞նչ նկատի ունի

Պարոն Աբրահամյանն ի՞նչ նկատի ունի
07.02.2014 | 14:16

Չնայած «Ժառանգության» ղեկավարի ցանկությանը խորհրդարանական ուժերի համախմբման, այսօր ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ-ն, ի դեմս Արմեն Ռուստամյանի, այսպիսի պատասխան տվեց այն հարցին, թե կմասնակցեն արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին. «Նախ պետք է հասկանանք՝ ի՞նչ հանրահավաք է, ի՞նչ հարցեր են բարձրացվելու, պետք է հասկանանք, որ այնպես չլինի, որ կարծիքներն ու հայտարարություններն իրար կտրուկ հակասեն: Այնպես չլինի, որ հանկարծ նոր մոդելներ առաջարկեն ու ժողովրդին գցեն թյուրիմացության մեջ, ու պարզվի, որ այն, ինչ արել են ոչ իշխանական քաղաքական խմբակցությունները միմյանց հետ համաձայնության գալու և օրակարգ առաջադրելու ճանապարհին, ուրեմն սիրողական մակարդակով արված բաներ էին»: Հիշելով համագործակցության նախկին փորձերը՝ դաշնակցական պատգամավորը նկատեց, որ ամենամեծ արվեստը համաձայնությունների գալն է: «Եղել է, որ ինչ-որ արդյունքի ենք հասել, մեկ էլ դրսից ասել են, որ դա իրենց հայտարարության հետ կապ չունի, ու ամեն ինչ ձախողվել է»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը:

Գազի հարցով հանձնաժողով ստեղծելու Հովիկ Աբրահամայանի առաջարկը ՀՅԴ-ում ևս միանշանակ չեն ընդունել: «Մենք այդքան առաջարկներ արեցինք նստել-քննարկելու վերաբերյալ, դեռ ավելի վաղ, բայց բոլորը մերժվեցին: Պարոն Աբրահամյանն ի՞նչ նկատի ունի, ես չգիտեմ: Մենք պատրաստ ենք նման քննարկումների… Եթե պիտի արվի քարոզչական նպատակով, իմաստ չունի, հերթական հիասթափությունը կառաջացնի»,- նշեց պատգամավորը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ