Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մոր և մանկան մահացության դեպքերը ՀՀ-ում նվազել են

Մոր և մանկան մահացության դեպքերը ՀՀ-ում նվազել են
07.02.2014 | 16:13

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրել է, որ Հայաստանում վերջին տարիներին մոր և մանկան առողջության պահպանման բնագավառում արձանագրվել են լուրջ հաջողություններ: Մայրական մահացության 2011-2013 թթ. միջին եռամյա ցուցանիշը (19,2` 100000 ծնունդից) 2008-2010 թթ. նույն ցուցանիշի համեմատ (23,2` 100000 ծնունդից) նվազել է 17 տոկոսով, իսկ մանկական մահացության տարեկան ցուցանիշը վերջին երեք տարիների ընթացքում` շուրջ 16 տոկոսով (2011 թ.` 11,6 տոկոս, 2013 թ.` 9,8 տոկոս): Մանկական մահացության ցուցանիշի այս նվազումը ուղեկցվել է ինչպես երեխաների հիվանդանոցային մահաբերության, այնպես էլ տնային մահացության ցուցանիշների կրճատմամբ:

ԱՆ մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանն էլ նշել է, որ մայրական առողջության ոլորտում մայրական մահացության ցուցանիշը առաջին անգամ եղել է 20 պրոմիլից ներքև, ինչը 2000 թ. համեմատ նվազել է 2 անգամ (2000-ին այդ ցուցանիշը եղել է 40 պրոմիլի սահմաններում): Թեև սրանով Հայաստանում առաջընթաց կա, սակայն Եվրամիության երկրների համեմատ մայրական մահացության դեպքերը դեռևս շատ են: «Մանկական մահացության ցուցանիշի նվազումը պայմանավորված է ինչպես երեխաների հիվանդանոցային մահաբերության, այնպես էլ տնային մահացության ցուցանիշների կրճատումով»,- ասել է մասնագետը` հավաստելով, որ այն ԱՊՀ տարածքի ցուցանիշների համեմատ դրական է, իսկ եվրոպական երկրների ցուցանիշներից մեր երկիրրը դեռևս հետ է մնում:

Դիտվել է՝ 1740

Մեկնաբանություններ