Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օլիմպիադայից որքա՞ն գումար են «շահելու»

Օլիմպիադայից որքա՞ն գումար են «շահելու»
08.02.2014 | 17:09

Օլիմպիադայի պատմության մեջ Սոչիի խաղերն առաջինն էին, որ ունեցան երեք խորհրդանիշներ`արջ, ընձառյուծ և նապաստակ: Դրանք օգտագործելու իրավունք ստացած ընկերությունները կարող էին սիմվոլները ներկայացնել իրենց արտադրանքի վրա:

Խորհրդանիշներն օգտագործելու լիցենզիայի մրցույթին մասնակցած ընկերություններից մեկի աշխատակցի դիտարկմամբ, խաղալիքների կատեգորիայում բոլորը ցանկանում էին արտադրել խորհրդանիշների «փափուկ խաղալիքներ», քանի որ դրանք ամենալավն են վաճառվում: Այն սպառվում է հինգ անգամ ավելի շատ, քան մյուս բոլոր խաղալիքները միասին: Այս արտադրանքի վաճառքն իրականացնելու համար երկու ընկերություն են շահել`«Некст-тайм» և «Сохацкий О. В»: Հաղթողներն իսկական փորձություններով են անցել: Չորս ամսից քիչ ժամանակում «Некст-тайм»-ի դիզայները երեսուն անգամ գնացել է Չինաստանի համապատասխան գործարան, որպեսզի նախշերը փոխի: Վերադարձից հետո անմիջապես ուղևորվել է Օլիմպիադայի կազմկոմիտե, որպեսզի ցույց տա փափուկ խաղալիքի հերթական օրինակը: Արդյունքում, ընձառյուծն իր կաշվի սպիտակ գույնը փոխել է: Շատ քաշքշուկ է առաջացրել նաև նապաստակը, որովհետև կարծում էին, որ այն շատ «չարաճճի» է և պետք է ավելի «լուրջ» դարձնել:
Լիցենզավորված ընկերություններն իրենց «օլիմպիական» շահույթի մեկ հինգերորդը պետք է տան կազմկոմիտեին, որպես հոնորար: Թե որքան է այն կազմում` չի գաղտնազերծվում, բայց օլիմպիական փափուկ խաղալիքները վաճառվում են 20-30% ավելի թանկ, քան նույն տիպի այլ խաղալիքներ:
Եթե խաղերի ավարտից հետո արտադրանքի 10-15% չի վաճառվում, լիցենզիոն վճար և ապահովագրություն է սահմանվում:
Ի դեպ, 2011-ի օգոստոսից «Гранд Тойз»-ը շահել է լիցենզիան և վաճառել 2 մլն օլիմպիադայի խորհրդանիշներով փափուկ խաղալիքներ, որը ընդհանուր վաճառքի միայն 10% է կազմում: Գները տատանվում են 500 մինչև 3000 ռուբլու միջև: «Некст-тайм»-ի վաճառքը 2012-ին աճել է կրկնակի` շուրջ 1,3 մլրդ ռուբլի:
Օլիմպիադայի կազմկոմիտեի բյուջեն 2 մլրդ դոլար է, որի 80%-ը ծախսվում է ապրանքներ արտադրող և ծառայություններ մատուցող հովանավորների հետ պայմանագրեր կնքելու և լիցենզիոն համաձայնագրերի վրա: «Սոչի 2014»-ի կազմկոմիտեն ապրանքների վաճառքի հնարավոր թիվ է համարում 500 մլն դոլարը և, որպես հոնորար, կազմակերպիչները նախատեսում են ունենալ 100 մլն դոլար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ