Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՍԴ-ն էլ վարկաբեկվեց

ՍԴ-ն էլ վարկաբեկվեց
12.02.2014 | 15:52

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն իսկական ցնցում է առաջացրել երկրում: Տարբեր օղակներից ամեն օր ըմբոստության ալիք է բռնկում ու ցցուն օրինակ դառնում, որ Հայաստանում այս օրենքի կիրառումը վաղաժամկետ է:

Այս օրենքի ընդունումը մեր ղեկավարման օղակի ևս երկու թերություններ մատնանշեց: Նախ` ամենակարևորը. երկրի իրավական բարձրագույն մարմնի որոշումը ոչ մեկը բանի տեղ չդրեց, անգամ նույն ՍԴ ղեկավարությունը: Սրանից հետո դժվար է պատկերացնել, թե բավականին տհաճ որոշումներով արդեն հայտնի ՍԴ-ն ինչպես է ընկալվելու հանրության աչքում: Չնայած օրենքի կասեցմանը, շատ պետական կառույցներ կիրառում են օրենքը` կրկին պարտադրաբար:
Երկրորդ, որը թերևս իրավիճակի լավագույն բացատրությունն է: Համարյա բոլոր կառույցների աշխատողները բողոքում են առաջին հերթին ոչ թե բուն «պարտադիրի» դեմ, այլ իրենց ստացած ցածր աշխատավարձի, որից պիտի հինգ տոկոս պահվի ու «տակը» բան չմնա:
Եվ մի կարևոր հանգամանք. ՍԴ որոշման չկիրառումը ցույց տվեց, որ մեր երկրում բոլոր քայլերը նախապես հրահանգված են ու զուտ ձևական բնույթ է կրում այս կամ այն մարմնին դիմելը: Ամեն ինչ նախապես կանխորոշված է:
Այս ամենից հետո երկրի իշխանությունը ճիշտ կաներ դասեր քաղել, ոչ թե համառորեն իր «պարտադիրը» դարձներ պատուհաս ժողովրդի գլխին: Այն ժողովրդի, որի գերակշիռ հատվածն անգամ աշխատանք չունի, որ այդ համակարգով իրեն ապահով ծերություն երաշխավորի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ