Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Կյանքից հեռացել է բեմանկարիչ Վահագն Թևանյանը

Կյանքից հեռացել է բեմանկարիչ Վահագն Թևանյանը
19.02.2014 | 11:44

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ փետրվարի 18-ին, 56 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ Վահագն Վաչագանի Թևանյանը:

1981-83 թթ. Վահագն Թևանյանը աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես նկարիչ-բեմադրող, իսկ 1984-90 թվականներին` Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: 1990-ին վերադարձել է Մայր թատրոն, որտեղ և աշխատում էր մինչ օրս:
Վ. Թևանյանը ձևավորել է շուրջ 40 ներկայացում, կատարել է նաև բազմաթիվ ներկայացումների զգեստների ձևավորումները: Մասնակցել է միջազգային և հանրապետական բեմանկարչական տասնյակ ցուցահանդեսների:
Վահագն Թևանյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 17:00-ին, Շահումյանի եկեղեցում (Մալաթիա համայնք): Վերջին հրաժեշտը` փետրվարի 21-ին, ժամը՝ 12:00-ից–14:00-ն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքից (հասցե` Գ. Լուսավորչի 6):

Դիտվել է՝ 1086

Մեկնաբանություններ