Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Լվովում «Բերկուտի» աշխատակիցները ծնկաչոք ներողություն են խնդրել քաղաքի բնակիչներից

Լվովում «Բերկուտի» աշխատակիցները ծնկաչոք ներողություն են խնդրել քաղաքի բնակիչներից
25.02.2014 | 15:36

«Բերկուտի» հատուկ ստորաբաժանման մոտ 100 աշխատակից Լվովի մարզում ծնկի է իջել Տարաս Շևչենկոյի արձանի մոտ հանրահավաքի մասնակից մարդկանց առաջ և ներողություն խնդրել: Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, ուժայիններից մեկը «Բերկուտի» անունից խոստացել է «միշտ լինել ժողովրդի կողքին»: Նա նաև հավելել է, որ Լվովի ուժայինները չեն մասնակցել Կիևում մարտական բախումներին:

Հիշեցնենք, «Բերկուտ» հատուկջոկատայինների և ժողովրդի միջև բախումներից հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Իսկ ընդհանուր առմամբ ՈՒկրաինայում տեղի ունեցած խռովություններից մոտ 100 մարդ մահացավ: Մարզի ՆԳՆ գլխավոր վարչության տվյալներով, փետրվարի 11-ի դրությամբ Կիևում գտնվել է լվովյան 130 «բերկուտցի»:

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ