ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցվում է

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցվում է
27.02.2014 | 13:22

«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունն ընթացքի մեջ է, ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է, լրագրողներին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հերքելով ֆինանսավորման դադարեցման մասին մամուլի հրապարակումները: Նա նշեց, որ իսպանական ընկերությունը, որն իրականացնում է շինարարությունը, տեխնիկական պահանջներին համապատասխան աշխատանքները կսկսի, երբ որ մասնագետները կտան դրական եզրակացություն, որ արդեն կարող են աշխատանքներն իրականացնել:
«Այս պահի դրությամբ ֆինանսական որևէ խոչընդոտ գոյություն չունի, որպեսզի այդ ծրագիրը նորմալ ընթանա, և որևիցե սահմանափակումներ ֆինանսավորման առումով մենք չունենք»,- ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 1471

Մեկնաբանություններ