ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Կինը նման է հենց բնությանը

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Կինը նման է հենց բնությանը
08.03.2014 | 13:54

Գեղեցկությունն ամենուր է: Ոչ թե նա է մեր աչքից խույս
տալիս, այլ մեր աչքերն են խուսափում, կամ մենք չենք կարողանում նկատել նրան: Բնության մեջ չկա ոչինչ, որ ավելի հատկանշական լինի, քան կինը` իր հմայքով, իր գեղեցկությամբ, իր առեղծվածային, փոփոխական և միաժամանակ հաճելի հատկանիշներով:
Կինը նման է հենց բնությանը` նույն տարերքը, նույն անկանխատեսելիությունը, նույն գեղեցկությունը: Նա բնության նման անընդհատ փոփոխվում է, միշտ երևում յուրովի, առանձնահատուկ ու գաղտնիքներով պարուրված:
Բնության մեջ չկա ոչինչ, որ ավելի հատկանշական լինի, քան կնոջ մարմինը` նրա գեղեցիկ, սլացիկ մարմինը: Երբեմն նման ծաղկի, իսկ ճկուն իրանը ծաղկի ցողունի, երբեմն նաև նման բնության մի հրաշագեղ, հրաշակերտ արարչագործության:
Բայց կնոջ մարմնի մեջ ինչ որ պաշտում ենք, նրա չափազանց գեղեցիկ ձևից ավելի նրա ներքին բոցն է, ներքին կրակը, որը, կարծես ճառագայթելով, լուսավորում է նրան, փոխանցվում իր շրջապատին:
Սիրելի կանայք, սեր եմ ցանկանում ձեզ, որովհետև միայն Սերն է ի զորու անմնացորդ նվիրաբերել, միայն նա երբեք ոչինչ չի վերցնում, քանզի ինչպե՞ս նա կարող է ինչ-որ բան վերցնել, եթե համայն Աշխարհն է նրան պատկանում:
Գրկում և համբուրում եմ ձեզ` բոլորիդ:
Միշտ սիրված լինեք, շրջապատված լավ մարդկանցով, թող ձեր ներքին բոցը, կրակը, հմայքը անպակաս լինի ձեզանից:
Շնորհավոր:

Դիտվել է՝ 5238

Մեկնաբանություններ