Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ժառանգության» համար ԲՀԿ-ն ընդդիմադիր է

«Ժառանգության» համար ԲՀԿ-ն ընդդիմադիր է
14.03.2014 | 13:24

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խմբակցություններն անդրադարձան ԲՀԿ-ի շուրջ ստեղծվող համախմբմանը: Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ իշխանական ուժերն ամեն ինչ անում են, որպեսզի խոչընդոտեն չորս ուժերի համագործակցությանը, քանի որ իշխանությունը հասկանում է, որ դա հանգեցնելու է ամբողջական իշխանափոխության: «Այս չորս ուժերի համագործակցության արդյունում տեղի է ունենալու իշխանափոխություն: Ճիշտ կլինի, որ իշխանությունը միանա մեզ և դառնա հինգերորդը և միասնական օրակարգով սա իրագործենք»,-նշեց Հակոբյանը` չնայած թերհավատորեն մոտեցավ իր իսկ առաջարկին, քանի որ իշխանությունը պատրաստ չէ դրան: Նա նաև ընդգծեց, որ միայնակ որևէ ուժ չի կարող արդյունքի հասնել, այդ իսկ պատճառով փոխհամաձայնությամբ պետք է միասնական օրակարգ ձևավորեն: Հակոբյանի համոզմամբ, խորհրդարանի պատերի ներսում չէ, որ իշխանափոխություն պիտի իրականացնել, այլ ժողովրդի հետ: «Ինձ համար էական չէ, թե որ ուժն ինչպես իրեն կանվանի, վերջին երեք-չորս ամիսներին, երբ սկսեց այս գործընթացը, ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր է դրսևորում: Այս ընթացքում իրենց գործունեությունը ես գնահատում եմ որպես ընդդիմադիր ուժի գործունեություն: Առաջիկա օրերին ԲՀԿ-Ժառանգություն հանդիպումը կլինի, ԲՀԿ-ն ինքը կառաջարկի օրակարգը, բայց մենք գնում ենք նաև մեր օրակարգով»,- շեշտեց Ռուբեն Հակոբյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ