Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Дождь»-ը խնդրում է հեռուստադիտողների աջակցությունը

«Дождь»-ը խնդրում է հեռուստադիտողների աջակցությունը
24.03.2014 | 11:23

Այսօր, մարտի 24-ին, «Дождь» հեռուստաընկերությունը սկսում է շաբաթական մարաթոն, որի նպատակն է գումար հավաքելը հեռուստաալիքի հետագա գործունեության համար:

«Եկել է պահը, երբ մեր հույսը մնացել են մեր ընկերները»,- իր կայքում նման հայտարարություն է հրապարակել «Дождь»-ը: Հեռուստաընկերությունը նշել է նաև, որ իրենք կշարունակեն գործել այնքան ժամանակ, որքան իրենց կաջակցեն հեռուստադիտողները:
«Մենք չենք ցանկանում կախված լինել որևէ մեկից, բացի մեր հեռուստադիտողներից: Եթե ձեզ դուր է գալիս այն, ինչ մենք անում ենք, եթե դուք մեզ հավատում եք այնպես, ինչպես մենք՝ ձեզ, ապա «Дождь»-ը չի անհետանա»,- նշված է հեռուստաընկերության կոչի մեջ:

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ