Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ

ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ
24.03.2014 | 17:37

«Եթե Ռուսաստանը շարունակի էսկալացիան, մենք պետք է պատրաստ լինենք նրան պարտադրելու մեծ գին», -ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ հոլանդական Volkskrant թերթին: Օբաման հայտարարել է, թե եվրոպական ղեկավարների հետ բոլոր զրույցներում իր գլխավոր ուղերձը կլինի այն, որ Ռուսաստանը պետք է հասկանա, թե նրա գործողություններն Ուկրաինայում չեն կարող առանց տնտեսական և քաղաքական հետևանքների մնալ: ԱՄՆ նախագահը «ոչ հեշտ ընտրություն» է համարել ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը: Նա ասել է, թե այդ պատժամիջոցները կազդեն ոչ միայն Ռուսաստանի, այլև ընդհանրապես աշխարհի տնտեսության վրա:

Դիտվել է՝ 1538

Մեկնաբանություններ