Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քեսաբահայությունը Հայաստանից միայն փող է ուզում

Քեսաբահայությունը Հայաստանից  միայն փող է ուզում
08.04.2014 | 00:32

Չնայած Քեսաբում տեղի ունեցած ողբերգությանը, մեր հայրենակիցները ցանկություն չունեն Հայաստան գալու: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրին նրանք, նշելով, որ իրենց ունեցվածքը, տարիների ողջ վաստակը Քեսաբում են, իրենք էլ մտադիր չեն այդ ամենը թողնել ու հեռանալ: Նոր կյանք սկսելու համար ամեն ինչ պիտի սկսել զրոյից, իսկ Հայաստանի պայմաններում դա բավական դժվար է: Իհարկե, այսօր Քեսաբում ավերված են նրանց տները, թալանված ունեցվածքը, սակայն վերջիններս մեզ վստահեցրին, որ կկարողանան նորից ոտքի կանգնել, եթե խաղաղություն լինի: «Հայաստանից այսօր մենք ակնկալում են որոշակի նյութական օգնություն, որպեսզի ժամանակավորապես կարողանանք մեր կարիքները հոգալ, մինչև ամեն ինչ խաղաղվի, և վերադառնանք մեր տները»,- նշեցին նրանք` նկատելով, որ ճիշտ կլինի, եթե դրամական օգնությունը չմիջնորդավորված փոխանցվի իրենց, որ չկորչի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ