Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իրավական գործընթաց` Քեսաբի դեպքերի առնչությամբ

Իրավական  գործընթաց` Քեսաբի դեպքերի առնչությամբ
11.04.2014 | 00:30

Քեսաբի դեպքերին առաջիկայում գնահատականներ կտրվեն նաև իրավական դաշտում: Մեր տեղեկություններով՝ այսօր տարբեր ազգերի ներկայացուցիչներից կազմված խումբ է մեկնելու Լաթաքիա, ապա Քեսաբ՝ իրավիճակը լրջորեն ուսումնասիրելու, գաղթականների վերաբերյալ ստույգ տեղեկություններ հավաքելու նպատակով: «Խաղաղություն Քեսաբին» կարգախոսով շուրջ տասներեք երկրների (Անգլիա, Ֆրանսիա, Ավստրալիա և այլն) հիսունհոգանոց պատվիրակության կազմում կա ընդամենը մեկ հայ: Խումբը հանդիպելու է նաև Լաթաքիայի քաղաքապետի հետ:
Քեսաբում պատվիրակության անդամները մինչև թույլատրելի սահման են հասնելու, որտեղից պիտի հետևեն ռազմական գործողություններին: Պատվիրակության մեջ ներգրավված են նաև սիրիացի պաշտոնյաներ, որոնք օտարերկրացիներին իրազեկելու են Թուրքիայի վարձկան ահաբեկիչների իրականացրած վայրագությունների մասին:
Ողջ տեղեկությունը պետք է ներկայացվի միջազգային հանրության դատին` իրավական գործընթաց սկսելու համար:
Հավելենք, որ այս պատվիրակության անդամները նաև Հայ դատի խնդիրներին են հետամուտ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ