Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գործող օրենքով ԱԺ նախագահը կարող է պատգամավոր չլինել

Գործող օրենքով  ԱԺ նախագահը կարող է պատգամավոր չլինել
15.04.2014 | 11:04

Վարչապետի ընտրության ինտրիգի հանգուցալուծումից հետո հաջորդը հանրապետության երկրորդ դեմքի` ԱԺ նախագահի հարցն է: Այս առումով ուշագրավ նրբություն կա Սահմանադրության մեջ: Մինչ այդ արձանագրենք, որ, ըստ ընթացակարգի, ԱԺ-ն կարող է առանց ղեկավարի աշխատել մեկ տարի և ավելի: Այսինքն, այս քառօրյայում հարցը կարող է ընդգրկվել օրակարգ, բայց քառօրյայից քառօրյա հետաձգվել:
Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, 79-րդ հոդվածի համաձայն, ԱԺ նախագահը կարող է նաև պատգամավոր չլինել, քանի որ հստակ արձանագրված է. «ԱԺ պատգամավորների թվի մեծամասնությամբ ընտրվում է ԱԺ նախագահը»: Ոչ մի խոսք այն մասին, որ նա պետք է պատգամավոր լինի: Այս դրույթը պետք է ուշադրության արժանացնի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը և պարզորոշ սահմանի երկրի երկրորդ դեմքի ընտրության կարգը:
Բարեբախտաբար, իրավիճակը փրկում է ԱԺ կանոնակարգ-օրենքը, որի 17-րդ հոդվածը փաստում է, որ ԱԺ նախագահը պետք է առաջադրվի պատգամավորների կազմից: Սակայն սա չի փոխում մայր օրենքում առկա առաջին հայացքից փոքր, բայց իրականում սողանցք պարունակող օրենքի դրույթը, և, տարընթերցման պարագայում, ԱԺ նախագահ կարող է դառնալ ԱԺ-ի հետ ոչ մի առնչություն չունեցող անձը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ