Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տեսա՞ր՝ ինչ եղավ

Տեսա՞ր՝ ինչ եղավ
01.05.2014 | 20:20

ԱԺ նախագահի ընտրությունից հետո «հրաշալի քառյակը» ճաքեր տվեց ու դժվար թե այն կարողանա նորից «վերակառուցվել»: Սա հերթական անգամ ցուցիչ եղավ բոլոր նրանց համար, ովքեր մտածում էին, որ ԲՀԿ-ն դուրս կգա այս իշխանության դեմ: «Այլընտրանքը» ցույց տվեց, որ ինքը երբեք էլ ընդդիմություն չի կարող լինել, պարզապես երբեմն իր շահերից դրդված ընդդիմադիր խաղեր կարող է տալ: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «շուրջ» կառուցված ԲՀԿ-ական ընդդիմությունը մեկ վայրկյանում փուլ եկավ ու դարձավ իշխանությունից ավելի իշխանություն:

Այսօր, երբ նույն ՀՀԿ-ից հայտարարում են, թե միայն իրենցով կարող են «մարդ» դառնալ, չգիտես ինչու ու անհասկանալիորեն վրդովվեցնում է ԲՀԿ-ին: Իսկ ՀՀԿ-ում գոնե լավ գիտեն իրենց «արտի բույսին», ավելին, Գալուստ Սահակյանն էր վստահեցնում՝ ԲՀԿ խմբակցությունում շատ են իրենցով արված «մարդիկ»: Այսքանից հետո այս կուսակցությունը ինչ երեսով է մարդկանց ասելու գիտեք ինչ, սա-սա ԱԺ կամ պետաիրավական հանձնաժողովի նախագահին ընտրել են, որովհետև իրենց հազար տարվա ընկերն է, մի կտոր հաց են կիսել հետը և այլն, և այլն: Կուսակցական կարգապահության, առավել ևս քաղաքական դիրքորոշման մասին էլ ավելորդ է խոսել, երբ նման կատեգորիաներն են Հայաստանի քաղաքական դաշտի թիվ մեկ ուղղորդիչը:
Այսուհանդերձ, հարց է ծագում` ինչպե՞ս է լինելու քառյակի ճակատագիրը. ԲՀԿ-ի գործընկերները կշարունակեն վստահել նրա ընդդիմություն լինելուն, հույսեր կկապե՞ն նրա հետ: Ի վերջո, ԲՀԿ-ն էր, մեծ հաշվով այս, ուժերի առանցքում և գործողությունների կիզակետում: Բայց գոնե հասարակության վստահության առումով ակնհայտ է, որ ԲՀԿ-ն այլևս չի դիտվում իշխանությանը «մասամբ» ընդդիմացող ուժ: Թեև շատերը հույս ունեին, թե հեսա-հեսա սրերն առած ընկնելու է այս իշխանության հետևից:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ