Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կուտակայինի» օրենքում փոփոխություն չի լինելու

«Կուտակայինի» օրենքում  փոփոխություն չի լինելու
06.05.2014 | 00:53

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեփոխումների առաջին «ծիծեռնակը» կես ճանապարհին մնաց: Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների մասին նրա խոստացած փոփոխությունների իրական դեմքը վերջին քառօրյայում բացահայտեցին ոչ միայն ընդդիմադիր որոշ պատգամավորներ, այլև իր կուսակիցների անորոշ, կցկտուր մեկնաբանությունները:
Այսպիսով, նոր վարչապետը փորձում է տպավորություն թողնել հանրության վրա, սակայն խոստումները միշտ չէ, որ հավատ են ընծայում բոլոր պաշտոնյաներից ու ղեկավարներից հիասթափված ժողովրդին: Ավելին, չնայած Հովիկ Աբրահամյանն այս հարցին խառնել է նաև «հրաշալի քառյակին» (վերջիններս, սակայն, ինքնակամ են նետվում այդ ծովը), այդուհանդերձ, սա միայն ժամանակի ձգձգում է և ոչ մի տեղ չի տանելու:
ՀՀԿ-ական մեր զրուցակցի պնդմամբ, այս օրենքում փոփոխություն չի լինելու` չհաշված որոշ «կոսմետիկ» շտկումները: Անգամ իշխող մեծամասնության ներկայացուցիչներն են դժվարանում հասկանալ, ի վերջո, Հովիկ Աբրահամյանը ի՞նչ է անելու այս օրենքի հետ: Վերջին հայտարարությունն էլ լրիվ է խճճել ՀՀԿ-ական «խոսողներին», ովքեր պետք է բացատրություններ տան լրատվամիջոցներին, ընդդիմադիրներին՝ միաժամանակ չհայտնվելով ծիծաղելի վիճակում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ