Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ո՞Ւմ աչքին եք թոզ փչում

Ո՞Ւմ աչքին եք թոզ փչում
13.05.2014 | 00:46

Դպրոցական «Վերջին զանգին» հաշված օրեր են մնացել: Այս առնչությամբ Երևանի քաղաքապետարանը, դրամահավաքը բացառելու նպատակով, գրավոր շրջաբերականներ է ուղարկել դպրոցների տնօրեններին: Այս որոշմամբ կա՛մ քաղաքացիներին են ձեռ առնում, կա՛մ ցույց են տալիս, որ իրականության հետ ոչ մի կապ չունեն հիշյալ կառույցի պաշտոնյաները: Մի՞թե անտեղյակ են, որ ավագ դպրոցներում ավարտական դասարանի ուսումնական տարվա մեկնարկի օրից սկիզբ է դրվում «Վերջին զանգի» նախապատրաստական աշխատանքների դրամահավաքությանը: Չգիտե՞ն, որ ամեն ամիս պարտադիր գումար է ուղղվում ավարտական հավաքույթների, հանդերձանքների ու շատ այլ «զիզի-բիզի» բաների համար նախատեսված բյուջե, որ այդ գումարների որոշակի մասը բաժին է հասնում դասղեկին և տնօրենին: Այսքանից հետո ո՞ւմ են պետք ձեր շրջաբերականները կամ «կարմիր ձվերը»՝ Զատկից հետո:
Ասվածը վերաբերում է և՛ նախարարության, և՛ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներին: Շրջանավարտներից մեկն այս առնչությամբ հետաքրքիր դրվագ ներկայացրեց իրենց դպրոցի «վերջինզանգյան» առօրյայից: Երբ իրենց տնօրենը ստացել է այս կառույցի «նախազգուշացնող» փաստաթուղթը, իր մոտ է կանչել ավագ դասարանների աշակերտներին և հետաքրքրվել, թե որևէ մեկը դժգոհո՞ւմ է դրամահավաքությունից: Բոլորը միաբերան բացասական պատասխան են տվել: Ինչո՞ւ՝ հարցրի: «Կարող ա՞, խելքներս հացի հետ ենք կերել. դիմացը քննություններ ունենք: Բուհի քննությունը կհանձնենք, ստեղից չենք կարողանա բալեր տանել: Ո՞վ ա գժվել էդպիսի բան ասի»,- եղավ անկեղծ պատասխանը: ՈՒ հիմա, երբ մի քանի օր է մնացել այդ արարողությանը, հանկարծ արթնացել են ուսումնական հաստատությունների խնդիրներով «մտահոգ» պաշտոնյաները: Ակտիվացել եք, որ ի՞նչ անեք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ