Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Առայժմ պաշտոնական առաջարկ չի եղել

Առայժմ պաշտոնական առաջարկ չի եղել
13.05.2014 | 00:54

Երվանդ Զախարյանի նախարար դառնալուց հետ կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի աթոռը թափուր է մնացել: Որոշ տեղեկությունների համաձայն, այն զբաղեցնելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով նաև առևտրաարդյունաբերական պալատի նախագահն է:
Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել նրանից: «Ոչ մի պաշտոնական առաջարկ չեմ ստացել, նման քննարկում չի եղել ինձ հետ»,- ասաց պատգամավորը: Իսկ ոչպաշտոնակա՞ն՝ հարցրինք։ Մարտին Սարգսյանը ժպտաց ու տարուբերեց գլուխը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ