Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նաիրա Զոհրաբյանը արհամարհեց Հերմինե Նաղդալյանին

Նաիրա Զոհրաբյանը արհամարհեց Հերմինե Նաղդալյանին
14.05.2014 | 16:26

«Ինձ զրկեցին ձայնի իրավունքից»,-ԱԺ կենտրոնական ամբիոնին հասնելով` զայրացած նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և, դիմելով էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարին, հարցրեց, թե ինչքան են ճիշտ տեղեկությունները, թե էլեկտրաէներգիայի գինը բարձրանալու է: Նա այս հարցը հնչեցրեց ելույթի համար նախատեսված ժամանակում:

Մինչ նախարարը կպատասխաներ, Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ ոչ մեկը պատգամավորին ձայնի իրավունքից չի զրկել, պարզապես նա չէր հերթագրվել: Մինչ փոխխոսնակն այս մասին էր խոսում, Նաիրա Զոհրաբյանն արհամարհեց նրա խոսքը և դահլիճից ցուցադրաբար դուրս եկավ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ