Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ես դպրոցից եմ մտել խորհրդարան»

«Ես դպրոցից եմ մտել խորհրդարան»
16.05.2014 | 00:38

Հունիսի 8-ին նախատեսված է Գորիսի քաղաքապետի ընտրություն, որի առնչությամբ քաղաքում կրքերը բավականին թեժացել են: Գործին խառնվել է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Գրանցված թեկնածուները չորսն են` Վաչագան Ադունց, Արա Բուդաղյան, Հրայր Յոլյան և Տիգրան Կարապետյան: Սյունիքից ընտրված պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ինքն անձամբ ի՞նչ մասնակցություն ունի այս ընտրություններին:


-Այս պահին ի՞նչ է կատարվում Գորիսում, ասում են` բավականին թեժ մթնոլորտ է:
-ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ ամեն ինչից փորձում են «փուչիկ» սարքել, որ ընթերցող գրավեն: Այս պահին Գորիսում նորմալ մթնոլորտ է, ոչ մի պայքար չկա: Կան գրանցված թեկնածուներ, որոնց պայքարը լինելու է օրենքի շրջանակում: Օրենքով նախատեսված է, որ քարոզարշավը պետք է լինի մայիսի 21-ից, իսկ այս պահին բոլոր թեկնածուներն էլ հավուր պատշաճի կատարում են օրենքի ցանկացած կետ:
-Դուք ունե՞ք նախընտրելի թեկնածու:
-ՀՀԿ-ի թեկնածուն Ադունց Վաչագանն է: Որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, օրենքը թույլատրում է, որ ես զբաղվեմ քարոզչությամբ և օրենքի շրջանակներում մայիսի 21-ից պատրաստվում եմ զբաղվելու մեր կուսակցության նախընտրած թեկնածուի քարոզարշավով:
-Այս ընտրություններում, ըստ մամուլի, Սյունիքի նախկին մարզպետն է փորձում մեծ ազդեցություն ունենալ և իր թեկնածուին առաջ մղել:
-Ադունց Վաչագանին առաջադրել է ՀՀԿ-ն, մասնավորապես` Գորիսի տարածքային կազմակերպությունը, որի նախագահը Սուրիկ Խաչատրյանն է: Եթե իր ղեկավարած կառույցը թեկնածու է առաջադրել, բնականաբար, պետք է զբաղվի նաև նրա քարոզչությամբ: Չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում «առաջ մղելը»: Երկրորդեմ` քարոզարշավը սկսվելու է մայիսի 21-ից:
-Պարզվում է` բավականին էլ շուտ է սկսվել:
-Եկեք ասեկոսեներին ընդհանրապես չհավատանք: Ես էլ, Դուք էլ շատ բաներ կարող ենք լսել, բայց դրանց հավատալ-չհավատալը մեր իրավունքն է: Ես շեշտում եմ փաստը` այս պահին Գորիսում քարոզարշավ տեղի չի ունենում, որովհետև օրենքը դա թույլ չի տալիս:
-Հետաքրքիր է, որ Սյունիքը շատ հաճախ է հանրության ուշադրության կենտրոնում հայտնվում։
-Բնականաբար, այդպես էլ պետք է լինի, քանի որ Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է: Հիշենք Նժդեհի խոսքերը. «Առանց ուժեղ Սյունիքի ուժեղ Հայաստան լինել չի կարող»: Փորձ է արվում մարզում տնտեսական աշխուժություն մտցնել և, իր խնդիրներով հանդերձ, մշտապես ուշադրության կենտրոնում պահել:
-Որպես երիտասարդ խորհրդարանական, այդքան «աշխույժ» մարզ ներկայացնելը դժվա՞ր չէ:
-Ես դպրոցից եմ մտել խորհրդարան, քանի որ ավագ դպրոցի օտար լեզուների ուսուցիչ էի: Չեմ ցանկանում ստել, այո, սկզբում բավականին ծանր էր: Երկու տարի անցել է, հնարավոր է` խորհրդարանականի համար դա կարճ ժամանակահատված է, սակայն այդ փորձն ինձ արդեն թույլ է տալիս ուշադրության կենտրոնում պահել իմ ընտրատարածքի խնդիրները:
-Ձեզ համարում են Սուրեն Խաչատրյանի հովանավորյալ: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
-Միշտ էլ ասել եմ, որ ես թիվ 37 ընտրատարածքի ցանկացած ընտրողի հովանավորյալն եմ: Իմ գործունեությամբ էլ ցանկանում եմ նրանց համար լինել, այսպես ասած, հովանավոր: ՈՒրախ եմ, որ ցանկացած ընտրողի հովանավորյալն եմ, լինի 85 տարեկան պապիկ Գորիսից, իմ մանկավարժական կոլեկտիվը, որն իմ ընտրության գործում, աշխատանքից հետո, մեծ աջակցություն է ցուցաբերել: Մարդիկ ինձ շատ են օգնել: Ովքեր ինձ օգնել են, ես նրանց հովանավորյալն եմ:
-Ի՞նչ հարաբերություն ունեք գործող մարզպետի հետ:
-Շատ բարիդրացիական:
-Նրա գործունեությունն ինչպե՞ս եք գնահատում:
-Նորմալ:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ