ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Իմ պաշտոնը տաքսի ծառայության բիզնես անելու պաշտոն չէ»

«Իմ պաշտոնը տաքսի ծառայության բիզնես անելու պաշտոն չէ»
20.05.2014 | 16:34

Մինչ ընդդիմադիր պատգամավորներից սեփական նախարարներին ԱԺ ամբիոնից պաշտպանում է Հովիկ Աբրահամյանը, սուպեր նախարար Գագիկ Խաչատրյանը դրանից օգտվեց ու լրագրողների հետ զրույցում փաստեց, որ այո, ինքը բիզնես չունի: «Հիմա եթե Լևոն Զուրաբյանի նման քաղաքական ճանապարհ անցած անձնավորությունը չի կարողանում ճշտել ու հավատում է էդ լրատվամիջոցներին, էն մարդկանց, ովքեր սուտ լուրեր են տարածում, Գագիկ Խաչատրյանը ո՞նց կարա ապացուցի, որ «Մոցարտը», «Անի կաթը» իմը չեն: Իմ պաշտոնը տաքսի ծառայության բիզնես անելու պաշտոն չէ, դուք իմացեք: Իսկ «Յուքոմ» ընկերությունով կարելի է հպարտանալ, 100 տոկոսանոց մաքուր աշխատող ձեռնարկություն է: Ես հակված եմ նրան, որ ցանկացած մարդ, եթե ունի բիզնես ծրագրեր… Մեզ ընդհանրապես հետաքրքիր չի, և էս յոթ տարիների ընթացքում մենք երբևիցե չենք հետաքրքրվել, թե բիզնեսն ումն է: Եթե մենք հետաքրքրվենք, կիջնենք սուբյեկտիվ դաշտ և չենք կարող ազատ աշխատել»,-ասել է Գագիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ վարչապետին հարց տալու ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել էր, որ մամուլի հրապարակումների համաձայն խոշոր բիզնեսների տեր է ֆինանսների նախարարը:

Վերստին հավաստիացնելով, որ ինքը բիզնեսներ չունի, ֆինանսների նորանշանակ նախարարը շեշտել է. «Նորից եմ ասում՝ չունեմ: Սա նոր չի, տարիներ շարունակ է, ես բարձր կամային հատկություններ ունեմ, որ իմ վրա դա չի ազդում: Եթե ուզում եք որպես սուպերնախարարի՝ հետևել իմ գործին, դուք հետևեք գործին, իսկ եթե դուք ուզում եք ինձ դարձնել խոցելի, չեք կարող: Իսկ ինչ վերաբերում է իմ անձին, Հայաստանում ինձ ճանաչում են, ես դրանով հպարտանում եմ, եթե ուզում եք անձը դարձնել խոցելի, մի անձնավորեք, նայեք աշխատանքը: Մեր նպատակն է, որ ստվերի դեմ պայքարը լինի ոչ թե հարկային ու մաքսային տեսուչի միջամտությամբ, այլ ինքնահայտարարագրման ձևերով: Էդ ամբողջ շղթայի մենք փորձելու ենք լուծել նաև ՓՄՁ-ի խնդիրը»: Նախարարը նաև ընդգծել է, որ բոլոր ոլորտներում էլ ստվեր կա, սակայն թե որքան է այն կազմում դժվարացել է պատասխանել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1156

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ