Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դուք ոստիկա՞ն եք, թե՞…

Դուք ոստիկա՞ն եք, թե՞…
28.05.2014 | 16:33

Դժվար է գլուխ հանել հայրենի ոստիկանության աշխատաոճից: Օրեր առաջ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբորորդին ծեծել է գորիսցի երկու երիտասարդ եղբայրների: Լրատվամիջոցների այս տեղեկությունը ոստիկանությունն ավելի ուշ հաստատել էր, փաստելով, որ «մայիսի 25-ին` ժամը 23-ին, Էյներ Խաչատրյանը ծեծի է ենթարկել Գ. Հ.-ին և Ա. Հ-ին»:

Այնինչ, այսօր Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ Սուրեն Խաչատրյանի` Լիցկայի եղբորորդին ոչ ծեծել, ոչ էլ առևանգել է գորիսցի եղբայրներին: «Չկան ձերբակալվածներ, և չեմ ցանկանում կանխավ կարծիք հայտնել, բայց լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները՝ դանակահարություն, առևանգում, ծեծ, իրականությանը չեն համապատասխանում: Մի քանի ուղղություններով ճշտվել է»,- ասել է ոստիկանապետը, ում խոսքից կարելի է երկու եզրահանգում անել. կամ Լիցկան կարողացել է իր կապերով գործը կոծկել, և Գասպարյանին մնում է իր իսկ աշխատակիցների նախկինում տված տեղեկությունը հերքել: Կամ ոստիկանապետն է անձամբ ստանձնել տխրահռչակ պատմություններով հայտնի Սուրեն Խաչատրյանի ու նրա հարազատների պաշտպանության գործը:
Թերևս առավել ուշագրավ է Վլադիմիր Գասպարյանի հետևյալ միտքը, թե բոլոր վարկածները «մի քանի ուղղություններով ճշտվել են»: Ստացվում է` հանցագործության մասին ոստիկանությունը հաղորդագրություն է տարածում առանց ճշտելո՞ւ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2522

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ