Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ադրբեջանը ստացել է արժանի պատիժը

Ադրբեջանը ստացել է արժանի պատիժը
28.05.2014 | 16:36

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, որին դիմակայելու ժամանակ զոհվել էր ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995 թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը: Այս առնչությամբ այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դրան հայկական կողմը համարժեք պատասխան է տվել: «Սովորաբար այսպիսի ժամանակահատվածում հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը, այսօր Ադրբեջանում էլ է տոն, և դրանով է պայմանավորված այս դիվերսիան։ Ես խոսել եմ ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ, ինքն էլ է ասել, որ հրադադարի ռեժիմը խախտել է ադրբեջանական կողմը։ Ցավոք, մենք էլ ենք ունեցել մեկ զոհ և վիրավորներ։ Վիրավորների վիճակը բավարար է»,-նշել է նախարարը` հավելելով, որ վերջին շրջանում շփման գծում որոշակի լարվածություն կա: «Ադրբեջանը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ չի հասկանում, որ արցախյան հարցի լուծման համար անհրաժեշտ է հրադադարի պայմանների պահպանում»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք , որ մայիսի 26-ին դարձյալ շփման գծում հայկական կողմը զոհ էր ունեցել. զոհվել էր փոխգնդապետ, գումարտակի հրամանատար Գարիկ Բալայանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ