Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հայերեն» խոսեք, ինչպես մյուս պաշտոնյաները

«Հայերեն» խոսեք, ինչպես մյուս պաշտոնյաները
30.05.2014 | 00:27

«Սրտաճմլիկ բառեր եք ասում, շփոթում եք, պարոն Մնացականյան»,- երեկ կառավարության նիստում, դիմելով ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին, ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Իսկ վերջինս, ի տարբերություն կառավարության մյուս անդամների, պարզապես իրեն «հասանելիք» հարցը ներկայացրեց ոչ «ընդունված» չափորոշիչներով, այսինքն, ոչ բոլոր պաշտոնյաների պես ու շատ ավելի գրագետ բառապաշարով: Նույն ձևով էլ վարչապետից ներողություն խնդրեց. «Հայցում եմ Ձեր ներողամտությունը»:
«19-րդ հա՞րցն եք զեկուցում»,- հարցրեց վարչապետը, այնինչ Մնացականյանը զեկուցում էր 18-րդ հարցը, և նրան այլ բան չէր մնում անելու, եթե ոչ արագ կարդալ մյուս զեկուցումը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ