Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պատասխանելու է անձամբ Սերժ Սարգսյանը

Պատասխանելու է անձամբ Սերժ Սարգսյանը
31.05.2014 | 19:01

Քաղաքական օրակարգում արդեն մի քանի օր է` ակտիվ քննարկման թեմա է դարձել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի Ղարաբաղին առնչվող հայտարարությունը, որին առայժմ Հայաստանի բարձրագույն իշխանության ոչ մի ներկայացուցիչ արժանի պատասխան չի տվել: Կամ սա անակնկալ էր Հայաստանի իշխանության համար և պայմանավորվածությունների շրջանակում չէր, կամ Նազարբաևն ինքնագլուխ քայլեր է անում, որն ընդունելի չէ ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար: Այս պարագայում, թերևս, ամենակարևորը վերջինիս դերակատարումն է: Եթե Վլադիմիր Պուտինի` Հայաստանի անդամակցության «չափորոշիչներին» մոտ է այս հայտարարությունը, ապա Հայաստանին ու Ղարաբաղին լավ օրեր չեն սպասում այս միությունում: Սակայն իշխանական օղակներից մեզ փոխանցեցին, որ սա ավելի շատ առաջին դեպքն է` Նազարբաևի «ինքնագործունեության»:

Ավելին, մեր աղբյուրի պնդմամբ, այս հայտարարությանն անձամբ անդրադառնալու է Սերժ Սարգսյանն առաջիկա ներպետական որևէ հանդիպման ժամանակ: Սա շատ ընդունված պրակտիկա է, երբ դրան լիովին չառնչվող, «անկապ» միջոցառում է կազմակերպվում, որպեսզի հատուկ այդ հարցի մասին խոսվի: Խոստանում են, տեսնենք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ