Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՌԴ-ն որոշել է գումարներ շորթել «խոպանչիներից»

ՌԴ-ն որոշել է գումարներ շորթել «խոպանչիներից»
06.06.2014 | 14:14

Մոսկվայում պետական համապատասխան գերատեսչության աշխատակիցները ներկայացրել են այն թեստերի նմուշները, որոնք պետք է պարզեն աշխատանքային միգրանտների գիտելիքները ռուսաց լեզվի, պատմության և օրենսդրության վերաբերյալ: 2016-ից սկսած յուրաքանչյուր օտարերկրացի, ով ցանկանում է ՌԴ-ում աշխատել, պետք է ունենա այդ գիտելիքները հաստատող սերտիֆիկատ: Չնայած իրավապահ համակարգի պատասխանատուները մտավախություն ունեն, որ սա նոր կոռուպցիայի առիթ է դառնալու, այսինքն՝ շատ արագ «վաճառքի» կհանվեն սերտիֆիկատներ:
Թեստերը, սակայն, դեռ աշխատանքային պրոցեսի մեջ են, մասնավորապես առաջարկվում է նրանցում ընդգրկել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Իվան Գրոզնու կառավարման ժամանակաշրջանում, հնագույն ցեղերի անվանումները, ժամանակակից ուկրաինացիների, բելառուսների և ռուսների նախնիների մասին տեղեկություններ, ինչպես նաև տալ այն ռուս գիտնականի անունը, որը 2000-ին ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր է եղել և այլն:
Հավելենք, որ սերտիֆիկատի տրամադրման ժամկետը հինգ տարի է, որից հետո վերստին պետք է միգրանտը «քննություն» հանձնի: Այս օրենքի հեղինակների նպատակն է ԱՊՀ երկրներում քարոզել ռուսերենը:
Այս օրենքից շատ հստակ երևում է, թե ինչ նպատակներ է հետապնդում ռուսական իշխանությունը, սակայն հարց է ծագում. այն հարցերի շարքը, որը կտրվի «խոպան» գնացած մեր և նախկին խորհրդային տարածքի պետությունների քաղաքացիներին, նրանցից քանի տոկոսը կարող է այն հաղթահարել: Եթե հաշվի առնենք նաև, որ հիմնականում սոցիալապես անապահով ու գիտելիքների քիչ պաշար ունեցող մարդիկ են գնում ՌԴ աշխատելու, ակնհայտ է դառնում, թե ինչպիսի իրավիճակ է ստեղծվելու ու որքան մեծ է լինելու կոռուպցիոն ռիսկը, այսինքն՝ «փողով» գնված սերտիֆիկատները: Փաստորեն, այսպես թե այնպես, ՌԴ-ն որոշել է լրացուցիչ գումարներ շորթել իր երկրում աշխատող «խոպանչիներից»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ