Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Երեք հոգու համար մենք, ի՞նչ է, խախտմա՞ն պիտի գնայինք»

«Երեք հոգու համար մենք,  ի՞նչ է, խախտմա՞ն պիտի գնայինք»
10.06.2014 | 01:19

Երեկ մեկնարկած ԱԺ քառօրյայում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, անդրադառնալով նախորդ քառօրյայում կառավարության ծրագրի քվեարկությանը, հայտարարեց, որ այն կեղծիքներով է անցել, ինչի մասին վկայող տեսաժապավեններ կան: ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ փորձեցինք պարզել՝ ինչ կեղծիքների մասին է խոսքը:
-Սա լուրջ չեմ համարում,- ասաց խմբակցության ղեկավարը՝ շեշտելով.- Եթե իրենց ասած երեք ձայնն է կեղծվել, դրանով ոչ մի բան չի փոխվի: Չգիտեմ որտեղ, ինչ նկարահանումներ են եղել, կամ որոշ պատգամավորների, ասենք, Մանվել Բադեյանի և Հակոբ Հակոբյանի (Տավուշից ընտրված) անուններն են տալիս, որոնք դահլիճում նստած են եղել:
-Եթե, ինչպես նշում եք, հիմք չկա, ինչո՞ւ են նման հայտարարություններ հնչում։
-Բնականաբար, սևացնելու միջոց է: Մի տեսաժապավեն կարող են տարբեր ժամանակ ցույց տալ ու ասել՝ քվեարկել են ուրիշի փոխարեն: Բայց մարդկանց անուններ են տալիս, որոնք դահլիճում են եղել, բոլորը նրանց տեսել են: Ենթադրենք, քվեարկությանը մասնակցող երեք պատգամավորի հանում ենք, ի՞նչ է փոխվում դրանից: Երեք հոգու համար, որոնց քվեարկությունը ոչ մի ազդեցություն չէր կարող ունենալ, մենք, ի՞նչ է, խախտմա՞ն պիտի գնայինք:
-Բայց չեք բացառում, չէ՞, որ ՀՀԿ-ում ընդունված է ուրիշի փոխարեն քվեարկելը:
-Լինում են նման դեպքեր: Բնականաբար, մենք քննադատաբար ենք դրան մոտենում: Խմբակցության նիստի ժամանակ էլ հայտարարվել է, որ նման բացասական երևույթներ չպետք է լինեն, քանի որ մենք դրա կարիքը չունենք ու քվեարկություն ապահովելու խնդրի առաջ կանգնած չենք:
-Օրինագծերն անցկացնելու համար մեծամասնության պատգամավորներին «բերման ենթարկելու» խնդիր չունե՞ք:
-Չկա նման բան: Խմբակցության, ԱԺ նիստերի ժամանակ հայտարարվում է, որ այսինչ ժամին հնարավոր է քվեարկություն, մեր պատգամավորներն արդեն գիտեն, որ այդ ժամին պետք է ԱԺ-ում լինեն: Ավելին, հսկողության տակ են դրվել բացակայությունները, կրճատվել են գործուղումները: Պատգամավորները բարեխղճորեն իրենց պարտականությունները կատարում են:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ