Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քառյակը բացահայտեց

Քառյակը բացահայտեց
10.06.2014 | 15:43

Քառյակն այսօր գաղտնազերծեց իր 12 կետերը, որոնք ներկայացրին ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանագություն» խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ ասուլիսում:
1.Վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել ժողովրդին, ամբողջությամբ կատարել ՍԴ-ի ապրիլի երկուսի որոշումը:
2.Վերանայել տեսանկարահանող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, սահմանել տուգանքների առավելագույն չափերը, որոնք չեն կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի տասը տոկոսը:
3.Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը`ըստ մարզերի համաչափ զարգացման:
4.Գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի և այլ հարցերով սահմանել հստակ մեխանիզմ սուբսիդիաների միավորման հարցում:
5.Արտարժութային վարկերը դրամի վերածել:
6.Հաստատել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատակիցների կուտակված պարտքը, ձևավորել «Նաիրիտի» անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:
7.Բացառել «Որոտան» հէկ-ի գույքի վաճառքը առանց ԱԺ հավանության:
8.Գործող տրանսպորտային համակարգում բացառել ուղևորափոխադրումների վարձի բարձրացումը:
9.Ընդունել սահմանված փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու մեխանիզմներ և ազատ տնտեսական գործունեություն երաշխավորելու մեխանիզմներ ստեղծել:
10.Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որ մյուս ԱԺ ընտրությունները լինեն 100 % համամասնականով, հրապարակել ընտրողների ցուցակները:
11.Ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը`ընդդիմությանը տալով վերահսկողական գործառույթներ:
12.Չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև միասնական տնտեսական տարածքը կվերանա:
Քառյակը նպատակ ունի աշնանը հանրահավաք հրավիրելու և ամփոփել, թե այս պահանջներից քանիսն են կատարվել: Իրենց պահանջների կատարման համար խորհրդարանական ընդդիմադիրները վերջնաժամկետ են մատնանշել սեպտեմբերի 30-ը:
«Մեզ համար տաբու հարցեր չկան, այս պահին նպատակահարմար ենք գտել այս հարցերի ներկայացումը իշխանություններին, որից հետո կծրագրենք մեր հետագա անելիքները»,-վստահեցրել է ԲՀԿ-ն, ի դեմս Նաիրա Զոհրաբյանի: Ավելի սուր է գտնվել Լևոն Զուրաբյանը. «Սերժ Սարգսյանի չար ծառը բարի պտուղներ չի կարող տալ»: ՀԱԿ խմբակցության ղեկավարը վստահեցրել է, որ իշխանափոխությունն իրատեսական է, և դա կարելի է հենց հիմա անել, մինչդեռ դաշնակցական Արմեն Ռուստամյանը նկատել է, որ իշխանափոխություն պիտի անի ժողովուրդը: «Առանց ժողովրդի իշխանափոխություն չի լինում, իսկ ժողովրդին պետք է համախմբել, դրա համար մենք պետք է համախմբվենք»,- իր հերթին էլ ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ