Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մենք հավի ճո՞ւտ ենք, ինչ է»

«Մենք հավի ճո՞ւտ ենք, ինչ է»
17.06.2014 | 00:20

Օրերս տեղի է ունեցել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ, որի մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը պատմեցին հայ պատվիրակները: Նրանց թվում էր նաև ՀՀԿ խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ, ով, ի թիվս հայ-ռուսական բարեկամության ձեռքբերումների, նշեց նաև Ղարաբաղի ինքնորոշումը: Մինչ այս մասին նրանից պարզաբանում խնդրելը, հետաքրքրվեցի, թե ռուս գործընկերները հանդիպման ընթացքում «կիսելյովյան» տոնայնությամբ զրույց չե՞ն ծավալել հայ խորհրդարանականների հետ: Հանրապետական պատգամավորը նախ խոսեց ռուս վերլուծաբանի հայտարարության մասին:
-Որևէ մեկը չի կարող հայ ազգին, ժողովրդին էնտեղից դասեր տալ, լավ կլինի ինքն իրեն դասեր տա: Կիսելյովի հայտարարությունից տեղյակ եմ հատկապես այն հատվածին, որ նա ասել է՝ եթե ռուսալեզու քաղաքացիներ չկան, դրանով վտանգվում է մեր անվտանգությունը: Եթե սաղ ռուսալեզու լինեին, պիտի մենք նման խնդիր չունենայինք, հա՞:
-Հանձնաժողովի նիստում չե՞ն եղել այդպիսի հայտարարություններ:
-Դուք մտածում եք, որ մենք հավի ճո՞ւտ ենք, ինչ է: Ո՞նց կարող ա ըտենց հայտարարություն լիներ: Լսեք, ես փոքր եմ, իմ պահանջներն էլ են փոքր, ինքը մեծ է, իր պահանջներն էլ էդպիսին են: Չէր կարող նման հայտարարություն լինել, բացառված է նման բան: Ընդհակառակը, այնտեղ էր նաև Ռիժկովը, որը միշտ մեր ազգին մեծարում է և նշում, որ Հայաստանի, որպես ռազմավարական գործընկերոջ դերը անգնահատելի է:
-Ասուլիսում ՌԴ-ին նաև վերապահեցիք Ղարաբաղի ինքնորոշման «գործը»:
-Նկատի ունեի, որ Ռուսաստանի դերակատարությունն ինքնորոշման խնդիրներին այդքան էլ վատ, պասիվ չի եղել: Թե՞ չեք իմանում էդ մասին:
-Գիտեմ, որ Հայաստանի օգնությամբ Ղարաբաղը ձեռք է բերել այսօրվա կարգավիճակը:
-Հա, բայց ընենց չէ, որ մենակ մենք, ու աշխարհը ձեռքերը ծալած նայում էր դրան: Ո՞Ւմ օգնությամբ ենք մենք ձեռք բերել: Էդ ժամանակ թուրքերը մեզ էին օգնում, ռուսներն էլ Ադրբեջանի՞ն:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ