Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

ՈՒղեղները լվանալու պատվե՞ր է

ՈՒղեղները լվանալու պատվե՞ր է
17.06.2014 | 00:09

Բոլոր ժամանակներում և երկրներում ՍԴ-ի որոշումն օրենք է, բացառությամբ Հայաստանի։
Կասեք՝ ինչո՞ւ։ Որովհետև տարբեր հեռուստաալիքներով կանոնավոր կերպով շարունակում են գովազդվել պարտադիր կուտակային կենսաթոշակները։ Գովազդային հոլովակը պտտեցվում է մի քանի անգամ, մանրամասն ներկայացնելով բնակչությանը, թե ինչ է այն նշանակում, ինչպես պետք է իրականացվի, ինչ կազմակերպությունների միջոցով, որոնք են աշխատողի և գործատուի պարտավորություններն ու իրավունքները։
Նայում ես և մտածում. լավ, էս գովազդ ցուցադրողներն «առյուծի սի՞րտ են կերել», որ ՍԴ-ի որոշումն ականջի հետև են գցում, թե՞ կառավարությունից մարդկանց ուղեղը լվանալու պատվեր են ստացել։ Այն, որ գովազդն ունի նաև բթացնելու հատկություն, կարծում եմ, ոչ ոք չի ժխտի։ Ասել է՝ մեր ուղեղներում աստիճանաբար կաթեցնելով կուտակայինի թեման, երևի մտածում են, թե խնդիրը մոռացության կմատնվի, և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ընդունելի կդառնա բոլորի համար, անգամ դրա դեմ բողոքողների։ Ո՞վ գիտե, գուցե մի օր էլ շատ սիրելի դառնա։
Եթե հայրենի իշխանություններն այդպես չեն մտածում, իսկ պարտադիր կուտակային կենսաթոշակի վերաբերյալ գովազդային հոլովակը շարունակում է պտտվել, ասենք, համացանցում, կարելի է ենթադրել, որ կառավարությունն այդ բացթողմանը տեղյակ չէ։ Սակայն երբ այն ցուցադրվում է եթերում, ստացվում է, որ կառավարությունն ինքն է անտեսում ՍԴ-ի որոշումը։
Ճիշտ է, ՍԴ-ի որոշման թանաքը լավ չորանալուց հետո գուցե ՍԴ-ի նախագահն էլ չհասկանա, թե ինչ է այնտեղ գրված՝ պարտադիր բաղադրիչը հանվա՞ծ է, թե՞ ոչ։ Սակայն բոլոր դեպքերում ՍԴ-ն որոշեց վերանայել պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր օրենքը, նշելով, որ այն հակասահմանադրական կետեր ունի։ Ճիշտ է, դրանից հետո այդ օրենքի «հայրիկը»՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, հրաժեշտ տվեց կառավարությանը, սակայն դրանից ոնց որ թե դրական փոփոխություն այդ համակարգում չկատարվեց։ Նոր կառավարությունը մոտ երեք շաբաթ առաջ ԱԺ է ներկայացրել «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում նոր փոփոխությունները։ Այսինքն, ինչ-որ գործընթաց սկսված է, սակայն դեռևս հստակ չէ պարտադիրի ճակատագիրը։ Այնուհանդերձ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գովազդող հոլովակն այս ամենի ֆոնին ժամանակավորապես պետք է դուրս գա եթերից՝ մինչ վերջնական որոշում կայացնելը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ