ԱԺ աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը խուսափում է կենսաթոշակային նոր օրինագիծը գնահատելուց: Կառավարության նիստից հետո Հրայր Թովմասյանին հարցրինք` օրինագծում «պարտադիր» բառը փոխարինելով «նպատակային սոցվճար» բառակապակցությամբ, պարտադիրի բաղադրիչը արդյո՞ք վերանում է, իսկ ՍԴ-ի որոշումն էլ` իրականացվում: «Ձեր հարցը իրավաբանորեն ճիշտ չի ձևակերպված, դրա համար լիարժեք պատասխան չեմ կարող տալ»,- ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարը և հեռացավ, առանց պարզաբանելու, թե ի՞նչը ճիշտ չէր մեր հարցադրման մեջ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ