Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կիսելյովը՝ տեռորիստ

Կիսելյովը՝ տեռորիստ
05.07.2014 | 11:33

Հայաստանում իր հայտարարություններով արդեն բավականին հայտնի ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովին այս անգամ էլ ՈՒկրաինայում չեն «հանդուրժում»՝ համարելով «տեռորիստ»: Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը նրան «տեռորիզմը ֆինանսավորելու» և տեռորիստական գործունեության աջակցության, մասնակցության մեղադրանք է առաջադրել:
Իրեն վերագրվող այս մեղադրանքի պատասխանը Կիսելյովը չի ուշացրել: «Դա Կիևի նացիստական իշխանությունների երևակայության շարունակությունն է»: Ռուսական իշխանությունը ևս խառնվել է գործին ու մեկնաբանություններ տվել: Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը նույնպես պրովոկացիա ու աբսուրդ է համարել այդ մեղադրանքը:
Ի դեպ, ուկրաինական մամուլը մեկ անգամ չէ, որ Կիսելյովին սուր քննադատության է ենթարկել՝ փաստելով, որ նա զբաղված է փաստերը աղավաղելով և խեղաթյուրելով: Արդյունքում ՌԴ ղեկավարը Դմիտրի Կիսելյովին պարգևատրեց հայրենիքին մատուցած ծառայությունների դիմաց մեդալով: Ի հեճուկս դրա, եվրոպացի պաշտոնյաները նրան «սև» ցուցակում են ընդգրկել և արգելել մուտքը ԵՄ երկրներ՝ եվրոպական բանկերում սառեցնելով նրա հաշիվները:
Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները, ուկրաինական իրադարձությունների հենց սկզբից ռուս հայտնի լրագրողը հանդես է եկել Կիևի նոր իշխանությունների սուր քննադատությամբ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ