Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գործարարները մտահոգ են

Գործարարները մտահոգ են
15.07.2014 | 17:30

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթի ստորագրման ձգձգումը Հայաստանի գործարարների շրջանում խիստ բացասական է գնահատվում: Ոչ թե այն պատճառով, որ վերջիններս անհամբեր սպասում են, թե երբ են այդ շուկայի մաս դառնում, այլ որ անորոշ վիճակում են: Բիզնեսը հստակություն է սիրում, փաստում են վերջիններս ու հավելում, որ քաղաքական ցանկացած վեկտորի ընտրության պարագայում պետք է արագ և ճիշտ կողմնորոշվել, որպեսզի երկիրը տնտեսապես չտուժի:

Այս պահին հատկապես արտահանմամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները չգիտեն ինչպես վարվել, որ իրենց բիզնեսը վտանգի տակ չհայտնվի:
Ի դեպ, այն գործարարները, որոնք այս ձգձգումը պայմանավորում են քաղաքական ինչ-ինչ պատճառներով, առավել մտահոգված են, քանի որ, նրանց պնդմամբ, ոչ հաճախ այդ տեսանկյունից կայացված որոշումներն են տնտեսության վրա բարերար ազդեցություն գործում: «Հայաստանի պարագայում ամենաառաջնայինը անվտանգության խնդիրն է, իսկ տնտեսական շահերը մշտապես ստորադասվել ու զոհվել են դրա համար»,-նշեց մեզ հետ զրուցող գործարարներից մեկը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 878

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ