Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Յուվեցի Կարոյի» և ոչ միայն նրա մասին

«Յուվեցի Կարոյի» և  ոչ միայն նրա մասին
25.07.2014 | 00:53

«Իմ երեխային պատգարակով տարան։ Յուվեցի Կարոն ո՞վ ա, որ ինձ պարտադրի սուտ վկայություն տալ»,- կառավարության շենքի առջև, զայրույթից կարմրատակած բղավում էր Վալերի Հովհաննիսյանի մայրը և վարչապետից ու նախագահից պահանջում արդարություն։ Հիշեցնենք, որ գարնանը վերնիսաժում ծեծկռտուք էր եղել, որին մասնակցել էր պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան։ Վալերի Հովհաննիսյանին ձերբակալել են պատգամավորի փեսային ծեծելու մեղադրանքով, ինչը, ըստ Հովհաննիսյանի մոր, սարքած գործ է։ Ինչո՞ւ պետք է պատգամավոր Կարո Կարապետյանը սպառնա Հովհաննիսյանի մորը, և ինչո՞ւ ուշադրություն չի դարձվել Վալերի Հովհաննիսյանի առողջական վիճակին։ Այս հարցը կառավարության նիստից հետո ուղղեցինք արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ։


-Նախաքննությունն ընթանում է, և ես իրավունք չունեմ միջամտելու նախաքննությանը և չեմ ուզում քաղաքական հայտարարություններ անել։ Ինքս իրավաբան եմ, աշխատել եմ իրավապահ համակարգում, եղել եմ դատավոր և հասկանում եմ նման հայտարարությունների անիմաստությունն ու սխալը դատաքննության փուլում։ Իհարկե, մամուլը և քաղաքական գործիչները կարող են իրենց նման բան թույլ տալ խորհրդարանում, սակայն ես՝ որպես արդարադատության նախարար, նման շռայլություն թույլ տալ չեմ կարող։ Ինչ վերաբերում է Վալերի Հովհաննիսյանի առողջական վիճակին, ապա նման ահազանգ չեմ ստացել։ Իսկ ընդհանրապես, ուզում եմ տեղեկացնել, որ մեր համակարգում բուժծառայության հետ կապված խնդիրներն իմ ամենօրյա հսկողության տակ են։ Այս երեք ամսում բազմաթիվ հարցեր լուծվել են։
-Պարոն նախարար, քաղաքական ընդդիմությունը փաստում է, որ սահմանադրության բարեփոխման հարցն այն հրատապ հարցերից չէ, որ պետք է այսօր լուծել, քանի որ հանրապետությունում կան շատ ավելի լուրջ խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։
-Այո, համաձայն եմ, որ լուծելու շատ խնդիրներ կան, բայց դա չի նշանակում, որ չի կարելի բոլոր խնդիրները զուգահեռ քննարկել։ Կառավարության յուրաքանչյուր նիստում մենք քննարկում ենք 30-35 հարց, սակայն դա չի նշանակում, որ եթե կա, ասենք, հինգ կարևոր հարց, մենք մնացած 30-ը պետք է մոռանանք։
-Դուք երկար տարիներ եղել ենք Հայաստանի դեսպանը Վրաստանում, ի՞նչ եք կարծում, այնուհանդերձ, Վրաստանը Հայաստանի նկատմամբ կկիրառի՞ վիզային ռեժիմ։
-Սա այն հարցն է, որ կարծելով չէ։ Եթե որևէ հստակ բան լինի, այդ դեպքում հարցը կմեկնաբանեմ։


Բլիցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ