Հայաստանի մուլտիպլիկացիոն ոլորտը հնարավոր է մտնի զարգացման նոր փուլ, եթե աշխատանքները ճիշտ իրականացվեն։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կառավարության նիստում ներկայացրեց, իսկ գործադիրը հաստատեց 123 մլն 600 հազար դրամի հատկացումը «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ին։ Նախատեսվում է ստեղծել մուլտանիմացիոն թանգարան, երեխաների էսթետիկական զարգացման կենտրոն և այլն։ Այդ ամենը լավ է, բայց վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց. «Վերահսկո՞ւմ եք, արդյոք հատկացվող գումարները արդյունավե՞տ են ծախսվում»։ Նախարարը վստահեցրեց. «Այո»։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ