ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ժողովրդի աչքերը նոր են բացվում

Ժողովրդի աչքերը նոր են բացվում
05.09.2014 | 17:08

Ինչպիսի աշուն կլինի քաղաքական դաշտում, պարզ կդառնա առաջիկայում։ Սակայն այսօր արդեն զգալի է ժողովրդի դժգոհությունը սոցիալական ոլորտից։ Ինչն էլ վկայում է, որ քաղաքական դաշտում այս աշունը միապաղաղ չի լինի։
Եվ այսպես, այն քաղաքացիները, ովքեր աշխատում են և՛ պետական, և՛ մասնավոր հատվածում, կրկին բարձրացնում են պարտադիր սոցվճարների խնդիրը։ «Ստիպված ենք դիմում գրել և պետական աշխատանքից դուրս գալ, որովհետև մեզնից պարտադիր պահում է արվում։ Այսինքն, ժողովուրդը պայքարեց, կարելի է ասել՝ «իրեն ճղեց», որ պարտադիրը վերացվի, բայց պետական հատվածում այն մնաց անփոփոխ»,- մեզ հետ զրույցում ասում էին մարդիկ, ովքեր համատեղությամբ աշխատում են և՛ մասնավոր, և՛ պետական հատվածում։
Մեր ուսումնասիրությունների ընթացքում պարզ դարձավ, որ, իրոք, խնդիրը կա, և դժգոհողների թիվը մեծ է. շատերը գերադասում են պետական աշխատանքից ազատվել։ Ըստ էության, սա չսպասված երևույթ չէ։ Ավելին, այն կանխատեսելի էր, քանի որ ՍԴ-ի հանրահայտ «խուճուճ» որոշումից հետո «Կուտակային պարտադիր սոցվճարի մասին» օրենքում կառավարությունը բառախաղ արեց՝ «պարտադիր» բառը փոխարինեց «նպատակային» բառով։ Իսկ պարտադիրի գաղափարը մնաց։

Շատերի մեջ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ պարտադիրի պահանջը գործելու է զուտ պետական հատվածում, իսկ մասնավորն ամբողջությամբ ազատվել է այդ բեռից։ Այս թյուրըմբռնումն էր, թե ամառային արձակուրդների էյֆորիան էր «տարել» ժողովրդի միտքը, որ օրենքի փոփոխությունից հետո բողոքողները խաղաղվեցին, դժվար է ասել։ Սակայն այն, որ այս պարտադիր բաղադրիչից գործնականում ազատվելու խնդիրը կրկին կբարձրանա և հասարակական մեծ հնչողություն կստանա, անվիճելի է։
Մեր այս կանխատեսումն ունի երկու հիմնարար պատճառ։ Առաջինը՝ օրենքի փոփոխությունից հետո մասնավոր հատվածը ոչ թե ազատվում է պարտադիր վճարից, այլ ընդամենը այն պարտադիր է դառնում 2017-ից, այսինքն՝ երեք տարի հետո։ Երկրորդ և ամենակարևոր գործոնը, իհարկե, սոցիալ-տնտեսականն է։ Համաձայնեք, չկա մի դեպք, որ պետությունն անհիմն ձևով մտնի քաղաքացու գրպանը, և քաղաքացին լռի։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ