Հուլիսի 29-ին և լույս 30-ի գիշերը, չնայած առաջնային գծում արձանագրվել է լարվածության թուլացում, այնուամենայնիվ, հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց նաև Բերդ քաղաքի բժշկական կենտրոնի հարևանությամբ տեղակայված զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին:
«Հակառակորդը կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում, հայկական կողմը կորուստներ չունի»,- ասել է ՀՀ ՊՆ խոսնակը:
Հուլիսի 25-ին Քանաքեռ-Զեյթուն Ծարավ Աղբյուր 7 հասցեում գտնվող զորամասում տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի և « Հետախույզների միավորում» ՍՀԿ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Մենք զինվոր ենք» խորագիրը կրող ծրագիրը:
Թուրքիայի իշխանությունները հաստատել են տեղեկությունները, որ թուրքական կործանիչներն ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում քուրդ գրոհայինների դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ադրբեջանական զինուժը ամբողջ գիշեր կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, ինչին ի պատասխան հայ դիրքապահները կրակ են բացել և կորուստներ պատճառել հակառակորդին։
Նախ՝ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար:
Երկրորդ՝ խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։
Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ...