-
03.11.2020|
14:02
Շուշիում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ծանր զինատեսակներից հասցրած հարվածների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում կան ավերածություններ՝ ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ ներկայացնելով առավոտյան ժամը 09:20-ի սահմաններում տիրող իրավիճակը:
-
03.11.2020|
13:57
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ Պաշտպանության բանակի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը ներթափանցել են ադրբեջանական ուժերի թիկունք, ոչնչացրել հայկական ուժերի ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմը և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող վերադարձել:
-
03.11.2020|
13:55
Ստեփանակերտում գիշերը հանգիստ է եղել, օդային տագնապի ազդանշան չի միացել։ Քաղաքում հանգիստ է եղել նաև երեկոյան։ Այսօր առավոտյան 08։00-ից հետո հեռվում պայթյունի ձայներ են լսվել։
-
03.11.2020|
10:41
Մի քանի շաբաթ Թուրքիան Կովկաս է ուղարկում սիրիացի զինյալների: Նրանք պիտի կյանքի կոչեն Թուրքիայի նախագահի մեծապետական ֆանտազիաները, և շատերը կյանքով են հատուցում՝ գրում է Der Spiegel-ը:
-
03.11.2020|
00:38
Դատելով ըստ ամենայնի, Իրանի և Ռուսաստանի նախագահներ Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը նույնպես ինչ-որ չափով դժգոհ էին 2020 թ. հոկտեմբերի 10-ի ցերեկվա արդյունքներից։ Նրանց միջև կայացել է չնախատեսված հեռախոսազրույց, ինչի մասին նշված է Պուտինի պաշտոնական կայքում։
-
03.11.2020|
00:29
Վերջին օրերին Եվրոպայի տարբեր երկրներում իսլամիստների կողմից ահաբեկչական գործողություններ են տեղի ունենում. կան բազմաթիվ զոհեր‚ վիրավորներ։ Մեր իշխանությունները այս կապակցությամբ քար լռություն են պահպանում։
-
03.11.2020|
00:16
Բանաստեղծ ՎԱՐԴԳԵՍ ԽԱՆՈՅԱՆԸ հերթական անակնկալը ներկայացրեց ընթերցողին. «Քաջերը մահ չունեն» ժողովածուից հետո հրատարակեց «Հայրենյաց զինվորները» գիրքը՝ հայրենապատկեր կազմով ու հայրենիքի պաշտպան երկու զինվորների լուսանկարներով: Իսկ և իսկ մեր փոթորկուն և հերոսական ժամանակաշրջանի խոսուն պատկեր:
-
03.11.2020|
00:10
Այսօր ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են: 2016-ին միլիարդատեր Թրամփի ընտրությունը քաղաքական ու քաղաքակրթական շոկ էր և ԱՄՆ-ի, և աշխարհի համար: ՈՒղղակի քվեարկությամբ ամերիկացիների մեծամասնությունն ընտրել էր դեմոկրատ Հիլարի Քլինթոնին, բայց ամերիկյան ընտրական համակարգն այնպիսին է, որ ընտրիչները հաղթանակը տվեցին հանրապետական Դոնալդ Թրամփին:
-
02.11.2020|
21:55
Այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել՝ տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
-
02.11.2020|
21:55
Ֆրանսիան պատրաստվում է արգելել «Գորշ գայլեր» թուրքական ուլտրա-ազգայնական շարժումը երկրում՝ հայտարարել է ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը: