Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Դա կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հետևանք էր»

«Դա կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հետևանք էր»
29.09.2014 | 16:41

Դեռ բոլորովին վերջերս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները, ի պատասխան լրագրողների հարցումների, պնդում էին, որ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու հարց չի քննարկվել: Այդ մասին մեր թերթի հետ զրույցում հայտնել էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Այսօր արդեն Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ է, և մարզում նրան նույնիսկ աղուհացով դիմավորողներ էլ են գտնվել:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես պատահեց, որ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու հարցը չէր քննարկվում, բայց նա, այնուամենայնիվ, նշանակվեց:
«Դա կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հետևանք էր»,- մեր հարցին արձագանքեց Գագիկ Մինասյանը:
«Այսինքն՝ Ձեզ համար սպասելի՞ չէր»,- հարցրինք Գագիկ Մինասյանին:
«Ես այդ հարցի մասին չեմ մտածել, կուսակցությունում հարցը չի քննարկվել»,- ասաց մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1343

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ