Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Արցախը՝ ոչիշխանականների հատուկ հոգածության կենտրոնում

Արցախը՝  ոչիշխանականների  հատուկ հոգածության կենտրոնում
21.10.2014 | 00:23

Վերջին քսան օրում Արցախը հայտնվել է մեր ոչիշխանականների հատուկ հոգածության կենտրոնում: Սա, անշուշտ, դրական է ու ցույց է տալիս, որ գոնե Ղարաբաղի ու արտաքին քաղաքական մի քանի հարցերի վրա իշխանություն-ընդդիմություն անտագոնիզմը չի տարածվում: Մյուս կողմից, այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե Արցախի հանդեպ բոլորի սերը միանգամից բուսնեց կամ էլ, որ մի պատահականությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը որոշեց դիմավորել ու Արցախի հարավային հատված ուղեկցել իրար հետևից Ստեփանակերտ ժամանած ԲՀԿ, ՀՅԴ ու «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարներին:
Ղարաբաղի խնդիրը կարևոր դերակատարություն ունի հայաստանյան ներքաղաքական կյանքում, թերևս` ամենակարևոր: Չմոռանանք, որ մեր իրականության միակ արտահերթ ընտրությունն անցկացվել է հենց ԼՂ խնդրի կարգավորման շուրջ առաջացած ներիշխանական տարաձայնությունների պատճառով: Նաև փաստ է, որ ԼՂՀ իշխանությունները որոշակի դերակատարություն ունեն մեր երկրի քաղաքական կյանքում: Ասենք պատահական չէր, որ 2007-ին քաղաքականություն վերադարձած Լևոն Տեր-Պետրոսյանը, նախագահական ընտրություններից առաջ, նաև ԼՂՀ այցելեց` հանդիպելով նախագահ Բակո Սահակյանի հետ: Գաղտնիք չէ նաև, որ Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանի վստահելի թիմակցի համբավ ունի, ու մեր ոչիշխանականների արցախյան այցերը առնվազն չեն կարող համաձայնեցված չլինել Հայաստանի նախագահի հետ: Ավելին, ենթադրություն ունեմ նույնիսկ, որ Բակո Սահակյանը որոշակի «առաքելություն» է ստանձնել հենց Սերժ Սարգսյանի խնդրանքով կամ հանձնարարությամբ: Թե կոնկրետ ի՞նչ, կիմացվի ապագայում: Ամեն դեպքում` գրեթե վստահ եմ, որ այս այցերը տեղավորվում են նաև քաղաքական հնարավոր համաձայնությունների համատեքստում ու ներքաղաքական պայքարի տրամաբանության շրջանակում: Արցախյան հարթակը միշտ կարող է ծանրակշիռ լինել քաղաքական համաձայնությունները մոտիվացնելու համար:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ