Կառավարության նիստում հրապարակվել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնից հրաժարվելու Էդգար Ղազարյանի դիմումը: Նա հրաժարական է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Չի բացառվում, որ Էդգար Ղազարյանը նշանակվի Լեհաստանում Հայաստանի դեսպան:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...