Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ո՛չ, ո՛չ, ո՛չ...»

«Ո՛չ, ո՛չ, ո՛չ...»
04.11.2014 | 16:13

Թեև Հայ ազգային կոնգրեսը հոկտեմբերի 31-ին և դրանից մեկ շաբաթ անց հանրահավաքներ անցկացնելու հայտեր էր ներկայացրել Երևանի քաղաքապետարան, վերջինս էլ դրանք ընդունել էր ի գիտություն, սակայն հոկտեմբերի 31-ին ոչիշխանական եռյակի հանրահավաքը չկայացավ: Առաջիկա հանրահավաքից էլ չկա որևէ տեղեկություն, թե երբ է կայանալու:

«Առայժմ չի եղել պաշտոնական քննարկում, երբ լինի, քննարկվի, կտեղեկացնենք: Ոչ մի հետաձգում էլ չկա: Մենք իրականացնում ենք ծրագրային, կազմակերպչական աշխատանքներ մարզերում, քաղաքներում, գյուղերում՝ կապված շտաբների, կառույցների ձևավորման հետ, մարդիկ են գալիս, հասարակական կազմակերպություններ, քննարկումներ են ընթանում»,- մեր հետաքրքրությանը, թե ինչու այդպես էլ չկայացավ նախօրոք ծրագրված հանրահավաքը, այսպես արձագանքեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Ո՛չ, ո՛չ, ո՛չ, չկա որևէ հակասություն»,- մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ հակասություններ են առաջացել ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի մարտավարությունների միջև, շտապեց հակադարձել Միքայել Մելքումյանը:

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ