ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

ՀՀ ՊՆ խոսնակ․ «Հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին»

ՀՀ ՊՆ խոսնակ․ «Հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին»
13.11.2014 | 17:20

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկատվության համաձայն` հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին, որը հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին, րոպեներ առաջ Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Հակառակորդը հրադադարը խախտել է 200 անգամ` ողջ գիշեր չդադարեցնելով կրակը: «Միաժամանակ, ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը լրացուցիչ ապացուցում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության` մինչ այդ տարածած հաղորդագրության հերյուրանք լինելը: Տեսանյութը ևս մեկ անգամ փաստացի ապացուցում է, որ ԼՂՀ ՌՕՈՒ-ին պատկանող ուղղաթիռները չեն խախտել սահմանը և որևէ դիրքի վրա չեն գրոհում: Ըստ կարգի` գրոհող կամ անգամ գրոհից հետո վերադարձող ուղղաթիռները օգտագործում են թռիչքային այլ մարտավարություն և տեխնիկական այլ միջոցներ»,- գրում է Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը:

Դիտվել է՝ 3288

Մեկնաբանություններ