Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Փիարով պետություն չեն պահում»

«Փիարով պետություն  չեն պահում»
18.11.2014 | 12:02

ԱԺ-ում երեկ բացառիկ օրերից էր, երբ բոլորը համակարծիք էին, ընդդիմախոսներ չկային: Բոլորին միավորել էր «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը: Յոթնյակը` վեց խմբակցությունները գումարած կառավարության անդամը, փորձում էին «աջակցություն» ցուցաբերել սահմանամերձ համայնքներին: Փաստն այնքան ոգևորիչ էր, որ ԱԺ նախագահն էլ չդիմացավ ու ամբիոնին մոտեցավ: Բայց Գալուստ Սահակյանի ասելիքում ավելի շատ ընդդիմադիրներին ուղղված կշտամբանք էր: Ասաց, որ կառավարությունում քննարկումներ են լինում, ինչո՞ւ որոշ ընդդիմադիրներ չեն ուզում մասնակցել ու պահանջում են, որ իրենց գրավոր դիմեն: Համարյա թե հայտնի ֆիլմի հանգով` «քեզ որ կանչում են, ինչի՞ չես բարեհաճում ժամանել, պարոն մինիստր, թե՞ ուզում ես հետևիցդ ինքնաթիռ ուղարկենք»: «Ասում են` գրավոր թող ինձ դիմեն: Այսինքն, եթե մտածում ենք` էստեղ էլ պետք է հեղինակություն ձեռք բերենք, որ հատուկ հրավերներով լինի, ուրեմն մենք չենք պայքարում: Պայքարողը և՛ խոնարհվում է, և՛ հարձակվում, և՛ պահանջում, որովհետև հանուն նպատակի է պայքարում»,- ասաց ընդդիմադիրներին «խոնարհվելու» պահանջ ներկայացրած ԱԺ նախագահը` հավելելով, որ քաղաքականությունը պահանջում է «փիար», բայց «փիարով պետություն չեն պահում»: Հետո էլ ասաց, թե խորհրդարանի դահլիճից դուրս բոլորը հանգիստ են, միմյանց «թասիբն» են պահում, իսկ ներսում խոսափողները խանգարում են: Այսպիսով, ԱԺ նախագահի հաջորդ «յուրահատուկ» առաջարկը` եթե կուզեք, հանենք խոսափողերը:
Խոսափող հանելը հավատալու բան է, բայց «թասիբը» պահելը` կասկածելի: Կամ էլ «թասիբ» ասելով նկատի ունի այն, որ պատգամավորները կարող են ոտքով հարվածել միմյանց, նվազագույնը` ապտակել: Ֆարմանյան Սամվելի ու Զուրաբյան Լևոնի «թասիբ պահելու» դրսևորումը վկա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ