Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Ոչիշխանությունը հրաժարվում է բանակցելուց

Ոչիշխանությունը հրաժարվում է բանակցելուց
20.11.2014 | 12:19

«Միայն արտահերթ ընտրությունների գնալով՝ այս իշխանությունները կապացուցեն, որ իրենք անկեղծ են»՝ եռյակի նիստից հետո հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ընդգծելով, որ սա է եռյակի պատասխանը Հովիկ Աբրահամյանին ու Սերժ Սարգսյանին:
«Մենք որոշում ենք ընդունել մեր քայլերի մասին, որոնք կապահովեն մեր ժողովրդի ակտիվ ընդգրկումը շարժման մեջ: Մենք պլանավորում ենք նաև արտահերթ նիստ՝ համամասնական համակարգին անցնելու և ընտրական ցուցակները ապահովելու ուղղությամբ: Կհամագործակցենք առաջին հերթին դաշնակցության հետ, որովհետև այդ ուժը մեր պահանջների մեջ այդ կետի սեփականատերն է»,- ասաց նա` ընդգծելով, որ եթե իշխանությունները պատրաստակամություն են հայտնել համագործակցել այդ կետերի շուրջ, եռյակն այդ հնարավորությունն անմիջապես տալիս է: «Արտահերթ նիստով կստուգենք, թե իշխանությունները որքան են գնահատում իրենց խոսքի արժեքը: Մեր նպատակը կլինի կամ ապացուցել այս իշխանությունների խոսքերի դատարկությունը, կամ հաջողության հասնելը»,- հավելեց նա:
Լևոն Զուրաբյանի խոսքով` արտահերթ նիստի օրը ևս քննարկվել է, բայց դեռ չեն հայտնի: «Պետք է այս հարցը քննարկենք խորհրդարանական այլ ուժերի հետ: Մեր քայլերը կապված չեն նիստի տապալման կամ հաջողման հետ»,- ասաց նա` ընդգծելով, որ եռյակը մնում է այն կարծիքին, որ 12 կետերի շուրջ բնակցություններն իշխանությունների հետ անիմաստ են:
Անդրադառնալով այն հայտարարությանը, թե առանձին ուժերի հետ իշխանություններն առանձին բանակցություններ են վարելու` Լ. Զուրաբյանը նկատեց, որ Գալուստ Սահակյանը բանակցելու սովորություն ունի, հետևաբար անիմաստ խոսակցություններ են: «Եթե նա բանակցելու համար օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ գտել է, դա նրա գործն է, թող բանակցի: Բայց եռյակի ուժերի հետ բանակցություններ չեն լինելու»,- հավաստիացրեց պատգամավորը:
Լևոն Զուրաբյանը տեղեկացրել է, որ ՀԱԿ-ի ավանդույթի համաձայն` դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության օրը, կլինի երթ-հանրահավաք, որին կմասնակցեն նաև եռյակի մյուս ուժերը: «Այդ օրը եռյակը կամփոփի Հայաստանում մարդու իրավունքները և հաշվետվություն կներկայացնի հանրությանն ու ԵԽԽՎ-ին»,- ասաց նա: Քանի որ շարժումը ժողովրդական է, որոշել են համաժողովրդական շարժման հերթական հավաքը միացնել այդ երթին. «Նախատեսված է հզորագույն երթ, որի մեկնարկը կտրվի Ազատության հրապարակից»:
Անդրադառնալով միասնական շտաբների ձևավորմանը` ՀԱԿ խմբակցության ղեկավարը մանրամասնեց, որ դրանց աշխատանքները ևս շարունակվում են: Բացի սրանից` եռյակը որոշել է զուգահեռ համատեղ քաղաքական խորհուրդ ձևավորել, որը կզբաղվի համաժողովրդական շարժման անելիքների հետ կապված հարցերով:
«Կլինի փոխմարմին, որը կզբաղվի արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությամբ, կհամակարգի նաև հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքը և այլն»,- ասաց նա:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ