ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բաքուն ակտիվացրել է դիվերսանտներին հայրենիք վերադարձնելու խոսակցությունները

Բաքուն ակտիվացրել է դիվերսանտներին հայրենիք վերադարձնելու խոսակցությունները
20.11.2014 | 14:20

Հայկական ուղղաթիռի խոցման միջադեպի շուրջ զարգացումներին զուգահեռ պաշտոնական Բաքուն ակտիվացնում է խոսակցությունները ամռանը Ղարաբաղում ձերբակալված երկու դիվերսանտներին հայրենիք վերադարձնելու մասին։
ՈՒղղաթիռը կործանելու վերաբերյալ Արևմուտքից Ադրբեջանի հասցեին հնչող դատապարտող հայտարարություններին ի պատասխան՝ Բաքուն հիշեցնում է իր երկու քաղաքացիների մասին, որոնք Ղարաբաղում դատական պատասխանատվության են ենթարկվում սպանության, լրտեսության և այլ հանցագործությունների մեղադրանքով։
Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին հայրենիք վերադարձնելու հարցը Ադրբեջանի իշխանությունները փորձում են լուծել դիվանագիտական ճանապարհով. ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի գերագույն դատարանի նախագահ Ռամիզ Ռզաևը՝ առանց հավելյալ մանրամասների:
Ադրբեջանցի պաշտոնյաները վերջին օրերի իրենց հայտարարություններում անուղղակի փորձում են խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակների վերադարձի հարցը կապել Ղարաբաղում ձերբակալված Գուլիևին և Ասկերովին վերադարձնելու հարցի հետ։
Մի-24 ուղղաթիռի անկման վայրից դիակներն ու ուղղաթիռի մնացորդները դուրս բերելու համար քաղաքական որոշում է պետք, Բաքվի հետ պայմանավորվել է պետք, ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում ասել են թերթի ռազմական աղբյուրները՝ նախընտրելով մնալ անանուն։
Հայկական կողմը դիակների վերադարձման հարցը փորձում է լուծել Կարմիր խաչի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների միջոցով։ «Սակայն այս դեպքում Ադրբեջանի վրա ճնշման փորձերը հազիվ թե օգնեն»,- մեջբերելով զրուցակիցների խոսքերը՝ գրում է «Թուրանը»` հավելելով. «Դեսպան Անջեյ Կասպրշիկի արձագանքը ցույց տվեց, որ ԵԱՀԿ-ն միակողմանի քայլեր՝ առանց Բաքվի հետ համաձայնեցնելու չի անի»։
«Որքան էլ ծանր լինի հայերի համար, այդուհանդերձ, նրանք ստիպված են լինելու խնդրել Բաքվին»,- եզրափակել են «Թուրան» գործակալության անանուն ռազմական աղբյուրները։
Երեկ ուղղաթիռի անկման վայր է փորձել այցելել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, սակայն՝ ապարդյուն։ Արցախի հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ դեսպան Կասպրշիկն ասել է, որ ադրբեջանական կողմը դիտորդներին արգելել է մոտենալ դեպքի վայրին։

Դիտվել է՝ 3384

Մեկնաբանություններ