ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Մենք երբեք մեզ թույլ չէինք տա նման բան»

«Մենք երբեք մեզ թույլ չէինք տա նման բան»
21.11.2014 | 01:33

ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ (ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ)

-Հակամարտության գոտում վերջին լարվածության պատճառով կլինի՞ լայնամասշտաբ պատերազմ, թե՞ փխրուն խաղաղությունը դեռ մի քիչ էլ կպահպանվի։
-Պատերազմի նախադրյալներ չկան, գործընթացն ինքնին կառուցված է խաղաղության տրամաբանության վրա, պետք է անպայմանորեն շարունակել բանակցային գործընթացը, իսկ որպես առաջին անելիք` տղաներին չեզոք գոտուց արագ դուրս բերել. վստահ եմ, որ մեր բանակի զինված ուժերի ստորաբաժանումները համապատասխան գործողություններ կձեռնարկեն այդ ուղղությամբ:
-Իսկ ոչի՞նչ, որ ռուսական «Իգլայով» է խոցվել հայկական ուղղաթիռը:
-Եթե խոսենք իրավական տեսանկյունից, ապա դա Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինտեխնիկան է, այնպես, ինչպես խփվել է և ԼՂ զինտեխնիկան: Խնդիրը ռուսական զենքը չէ. գաղտնիք չէ, որ Ռուսաստանը նաև ռազմաարդյունաբերական խոշոր համալիր և զենք արտահանող պետություն է, Ադրբեջանն էլ զենքի գնորդ է:
-Ադրբեջանը նաև Իսրայելից է զենք գնում, կարող էր այդ զենքով խոցել մեր ուղղաթիռը։
-Խնդիրը զենքը չէ, խնդիրը խաղաղ-բանակցային գործընթացին վերադառնալու հրամայականն է. ես կարծում եմ, որ սա Ադրբեջանի բազմիցս դրսևորած հերթական պրովոկացիոն գործողություններից մեկն էր: Պարզապես, այս մի դեպքը խիստ աննախադեպ ու դատապարտելի էր իր դրսևորման մեջ:
-Իսկ եթե մե՞նք անեինք նման բան. միջազգային հանրությունը նույնքան չեզոք կգտնվե՞ր մեր արածի հանդեպ, ինչպիսի որդեգրումներ ունեցել է և դեռ ունի Ադրբեջանի նկատմամբ:
-Մենք երբեք մեզ թույլ չէինք տա նման բան, որովհետև մեր նպատակները, ի տարբերություն Ադրբեջանի, խիստ կառուցողական և խաղաղարար են:


Ճեպազրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ